|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Հանրային խորհուրդը Մարզահամերգային համալիրի վաճառքի հարցը չի քննարկել, քանի որ այս ընթացքում խորհրդի անդամներից շատերն արձակուրդում են եղել: Այս մասին լրագրողներին ասաց քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը՝ խոստովանելով, որ, միևնույն է, այսօր ոչ ոք Հանրային խորհրդի կարծիքի հետ հաշվի չի նստում:
Զոլյանի խոսքով՝ համալիրը վաճառելիս կառավարությունը խախտել է գործող օրենքը, ինչպես դա արեց Որոտանի կասկադի վաճառքի ժամանակ: Ըստ նրա՝ համալիրի վաճառքի հարցը գոնե պետք է ԱԺ-ում քննարկման դրվեր:
«Կառավարությունն ի՞նչ գործ ունի, որ իրեն դրել է վաճառողի տեղ: Եթե ի վիճակի չէր տնօրինել, թող այլ պետական կառույցի տնօրինությանը հանձներ, ոչ թե վաճառեր: Կառավարության անդամներից որևէ մեկը լումա ունեցե՞լ է համալիրի կառուցման գործում, որ վաճառել է»,- դժգոհեց Զոլյանն ու հավելեց, որ հանրության արձագանքի արդյունքում կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի վաճառքի գործարքը:
Սակայն, ըստ նրա, հասարակությունն այսօր թույլ է, որպեսզի կարողանա նման պահանջներ ներկայացնել, մի բան էլ` կանխել, որպեսզի հետագայում նման` արժեք ներկայացնող շինությունները նույն ճակատագիրը չունենան: