Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում հաստատվեց որոշում՝ չեղյալ ճանաչել կառավարության` 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և Հայաստանի Հանրապետության կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 935-Ա որոշումը:
Նախատեսված է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում լուծել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի հետ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված` անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 13.08.2015թ. N 935-Ա որոշման համաձայն` «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին օտարված` պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ համալիրի բաժնետոմսերի կառավարումը պետք է ՊՆ-ից փոխանցվի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Նա հանձնարարեց պաշտպանության նախարարությանը` հաջորդ նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որով կսահմանվի համալիրի բաժնետոմսերի կառավարման փոխանցման պահը:
Հիշեցնենք, որ iravaban.net-ը դեռ ամիսներ առաջ գրել էր, որ համալիրը վաճառվել է ԱՄՆ-ում հետախուզման մեջ գտնվող անձի: