Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում էներգետիկայի և բնական պաշարների նհախարարությունը ներառել է հարց` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69,99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունից «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցման գործարքին համաձայնություն տալու մասին :
Ըստ հիմնավորման, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության հայտը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69,99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցման նախատեսվող գործարքի մասին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված՝ «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրությունը, որով վերջինս առաջարկում է իր գործընկեր «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69,99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի փոխանցման նախատեսվող գործարքի իրականացման դեպքում «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության հետ համապարտությամբ ստանձնելու Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվականի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրացումներով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության և «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2015 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված Համաձայնագրից, «Էներգետիկայի մասին», «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից բխող՝ գնորդի բոլոր պարտավորությունները, և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69,99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցման պայմանների համաձայնությունը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69,99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցման պայմանների համաձայնությունը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն համաձայնությամբ տալիս է պատշաճ կերպով հաստատված իր համաձայնությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 69,99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունից «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցվելու գործարքի վերաբերյալ:
«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը (Վաճառող) դիմել է ՀՀ կառավարությանը` սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի («ՀԷՑ» ՓԲԸ) 69,99 տոկոս բաժնետոմսերը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին (Գնորդ) փոխանցելու մտադրության մասին:
Միաժամանակ «Կասկադ-Էներգացանց» ՍՊԸ-ն առաջարկել է ՀՀ կառավարությանը` «ՀԷՑ» ՓԲԸ-ի 69,99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի փոխանցման նախատեսվող գործարքի իրականացման դեպքում Գնորդի հետ համապարտությամբ ստանձնելու 2002թ. օգոստոսի 26-ի «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից, ինչպես նաև 2015թ. հոկտեմբերի 30-ին կնքված Լրացուցիչ Համաձայնագրից բխող՝ Գնորդի բոլոր պարտավորությունները:
ՀՀ կառավարության սույն որոշման նախագծով հաստատվում է Վաճառողի «ՀԷՑ» ՓԲԸ-ի 69,99 տոկոս բաժնետոմսերի սեփականության իրավունքի՝ Գնորդին փոխանցման պայմանների համաձայնությունը և տրվում է լիազորություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին` ՀՀ կառավարության անունից ստորագրել համաձայնությունը: