Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն օրերս մարզի գյուղապետերի հետ հավաքույթ է կազմակերպել։ Մեզ հասած տեղեկություններով՝ մարզպետն արձակուրդից վերադառնալուց հետո որոշել է կերուխումի սեղանի շուրջ քննարկել անելիքները, ինչպես նաև սպառնալ, որ ինքը դեռ մնալու է իր պաշտոնին։ Մեզ պատմեցին, որ Աշոտ Ղահրամանյանը խնջույքի ժամանակ հայտարարել է, թե իրեն չեն հանելու աշխատանքից, այդ լուրերը շրջանառության մեջ են դնում իր չուզողները։ Որպես իր խոսքերի առհավատչյա՝ գեներալ մարզպետը հայտարարել է, թե «նախագահի հետ եկել եմ, նախագահի հետ էլ գնալու եմ, քանի ինքը կա, ես պրոբլեմ չունեմ, ով մեր հետ կաշխատի, նրա համար լավ կլինի, ով չի աշխատի, նրա համար վատ կլինի»։ Դրանից բացի, Աշոտ Ղահրամանյանը հայտարարել է, որ առաջիկայում իրենց ամենակարևոր անելիքը սահմանադրական հանրաքվեն է, ամեն ինչ պետք է անել, որ սահմանադրությունն անցկացնեն։ Գյուղապետերը նկատել են՝ չնայած Աշոտ Ղահրամանյանի տրամադրությունը բարձր էր, բայց գունատ և ծերացած տեսք ուներ։ Իրականում, թոշակառու մարզպետի պաշտոնանկության հարցը շարունակում է մնալ օրակարգում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։