|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Կառավարության նիստից հետո լրագրողները Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանին հարց ուղղեցին` արդյո՞ք իր մասնագիտական որակները կօգնեն իր գործունեությանը: Մարզպետի խոսքով` եթե նկատի ունեն իր մասնագիտությունը` բուժական գործը, հանրային առողջության կազմակերպումը, ապա ինքն ունի հանրության հետ աշխատելու որոշակի փորձ:
«Իմ մասնագիտության մեջ բուժելուց առաջ կարևոր է կանխարգելումը: Մենք մարզում էլ առաջին կանխարգելիչ միջոցառումները կանցկացնենք»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է դիմակայելու մարզի «ֆեոդալների» ազդեցությանը, մարզպետը պատասխանեց, որ այս պահին որևէ խոչընդոտ չի տեսնում, խոչընդոտներ լինելու դեպքում դրանք կհարթվեն: Նա խոստովանեց, որ իր պորտֆելը ԲՀԿ-ի կողմից է եղել, պաշտոնավարելու առաջարկությունը ԲՀԿ-ից է ստացել: Այն, որ ինքը Գագիկ Ծառուկյանի ընկերոջ տղան է, դա էլ խոստովանեց: «Գագիկ Ծառուկյանն իր կյանքի ընթացքում շատ մեծ արժեք ունի Հայաստանի պատմության մեջ»,- ասաց Միրիջանյանը: