Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին տվյալներով Արմավիրի մարզում արձանագրված վարակակիրների թիվը մոտ 814 է, որոնցից կեսն արդեն առողջացել է, ունենք 21 մահ։
Այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, նշելով․
«Ցավոք սրտի մարզում վիրուսի տարածման կայուն աճ կա, բայց մյուս կողմից էլ չունենք առանձնացված համայքներ, որտեղ հիմնականում կենտրոնացված են։ Այս պահին կարծում եմ հիմնական համայքները որտեղ իմ կարծիքով տարածման տեմպը շատ է Տանձուտ և Փարաքար համայքներն են»։
Մարզպետը խոսեց նաև կանոնների պահպանման մասին, ասելով․
«Դիմակ կրելը հանրային վայրերում պարտադիր է , գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, որը սովորաբար արվում է սոցիալական հեռավորությունը պահպանելով, նման խնդիր չենք ունենում։ Իսկ քաղաքներում մարզի հակահամաճարակային շտաբի միջոցով, որն ի պաշտոնե ղեկավարում է մարզպետը, ներառված են ուժային կառույցների բոլոր ղեկավարները, կան հսկիչ խմբեր, որոնք հսկում են քաղաքում, արձանագրում խախտումները, փորձում կանխել»։
Ընդդիմության՝ կառավարությունից ունեցած բողոքների, կազմը փոխելու պահանջի մասին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը խոսել չցանկացավ։ Մարզպետը չխոսեց նաև ուժային կառույցների ղեկավարնեի փոփոխության մասին, նշելով՝ որ կմեկնաբանի միայն Արմավիրի մարզի հետ կապված հարցերը։
Մանրամասները՝ տեսանյութում․