|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Իշխանական որոշ շրջանակներում լուրեր են շրջանառվում, թե Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին պաշտոնանկություն է սպասվում: Բայց այսօր ԱԺ-ում, երբ Yerkir.am-ը նրան իր հնարավոր պաշտոնանկության մասին հարց ուղղեց, մարզպետը նախ հանկարծակի եկավ, հետո` բորբոքվեց:
«Իհարկե, շարունակելու եմ պաշտոնավարել: Ինչի՞ մասին է խոսքը, ամեն ինչ շատ հստակ է: Իմ պաշտոնանկության հարցը երբեւէ օրակարգում չի եղել եւ չկա»,- հայտարարեց նա:
Թե որտեղի՞ց մարզպետին նման վստահություն... Դա առնվազն տարօրինակ է` հաշվի առնելով թեկուզ այն հայտնի ճշմարտությունը, որ որոշումներ իշխանությունում կայացնում է մեկը, այն էլ` միանձնյա, իսկ դրանց մասին կուսակիցները տեղեկանում են վերջում: