Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մեր երկրի քաղաքացիները սահմանադրական բարեփոխումներին պետք է «այո» ասեն, քանի որ դրա արդյունքում Հայաստանում կամրապնդվի ժողովրդավարությունը, ընդդիմադիր քաղաքական ուժերին մեծ հնարավորություններ կընձեռվեն, իշխանությունը կտարանջատվի, մարդու իրավունքների խնդիրները կվերանայվեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կկորցնի ՀՀ քաղաքացին, եթե «ոչ» ասի սահմանադրական փոփոխություններին, պատգամավորը նշեց, որ ինքը չի հասկանում, թե մարդիկ ինչո՞ւ, ինչի՞ց ելնելով են «ոչ» ասում բարեփոխումներին: «Եթե ասում են «ոչ», ուզում եմ հասկանալ հիմքը, որը մինչ այժմ չեմ տեսել և չեմ հասկացել: Առանձին հոդվածների մասին բացասաբար խոսելը դեռ հիմք չի տալիս «ոչ» ասելու: Այս փաստաթղթին «ոչ» ասելով՝ ՀՀ քաղաքացին զրկվելու է ժողովրդավար երկիր ունենալու հեռանկարից»,- ասաց նա:
Խոսելով անվտանգությանն առնչվող խնդիրներից` Ավետիսյանը նշեց, որ գործող Սահմանադրությունը երկրի անվտանգությունն ավելի մեծ ռիսկերի է ենթարկում, քան փոփոխված տարբերակը: