|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Բուլղարիայի Սամոկով քաղաքում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականը նվաճեց մեկ մեդալ և աշխարհի առաջնության երկու ուղեգիր: Մեր հավաքականի կազմում միակ մեդալակիրը դարձավ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, ով կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալից բացի Ավագյանը նվաճեց նաև այս տարվա հոկտեմբեր ամսին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր: Ի դեպ, Արամ Ավագյանն իր կարիերայում 3-րդ անգամ է դառնում Եվրոպայի առաջնության մրցանակակիր: Հայ բռնցքամարտիկը բրոնզե մեդալ էր նվաճել նաև 2013 թվականին, իսկ 2012-ին արժանացել էր արծաթե մեդալի: Բուլղարիայում Հայաստանի հավաքականը նվաճեց նաև աշխարհի առաջնության ևս մեկ ուղեգիր: 52 կգ քաշային կարգում հանդես եկող Կորյուն Սողոմոնյանը թեև պարտվեց կիսաեզրափակիչ մենամարտում, բայց մեր մարզիկին հաղթած անգլիացի բռնցքամարտիկը դուրս եկավ եզրափակիչ և մեզ հնարավորություն տվեց այս քաշային կարգում նույնպես նվաճել աշխարհի առաջնության ուղեգիր:
Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: