|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան խաղում «Բարսելոնա»-ն հյուրընկալվելիս 3:2 հաշվով առավելության հասավ «Ատլետիկո Մադրիդ»-ի նկատմամբ:
Արդեն 1-ին րոպեին Ֆեռնանդո Տորրեսը առաջ մղեց տանտերերին: 8 րոպե անց Նեյմարը հավասարեցրեց հաշիվը: 30-րդ րոպեին հյուրերի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Ռաուլ Գարիսան: 38-րդ րոպեին Միրանդայի ինքնագոլի շնորհիվ կատալոնացիները հավասարեցրեցին հաշիվը, իսկ 3 րոպե անց Նեյմարը հաշիվը դարձրեց 2:3:
2-րդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:
Ավելացնենք, որ 2-րդ խաղակեսը տանտերերն սկսել են 10 հոգով: Ընդմիջմանը խաղադաշտից հեռացվել է Գաբին, իսկ 84-րդ րոպեին Դիեգո Սիմեոնեի թիմը մնացել է 9 հոգով: Մարիո Սուարեսը 2-րդ դեղինն է ստացել:
Այսպիսով` «Բարսելոնա»-ն հաղթեց ընդհանուր` 4:2 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Վիլյառեալ»-«Խետաֆե» զույգի հաղթողի հետ: