|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Վալենսիա»-ն սեփական հարկի տակ մրցեց «Սևիլիա»-ի հետ: Առաջին խաղում 2:0 հաշվով հաղթելուց հետո «Սևիլիա»-ն լավ հնարավորություններ ուներ եզրափակիչ դուրս գալու: Պատասխան խաղում «Վալենսիա»-ն շատ մոտ էր եզրափակիչին: 3:0 հաշվով պարտվելով՝ «Սևիլիա»-ն միայն ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին կարողացավ վճռել դիմակայության ելքը: Ստեֆան Մբիան եզրափակիչի ուղեգիր պարգևեց իր թիմին:
Թուրինում «Յուվենտուս»-ը ընդունեց «Բենֆիկա»-ին: Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր«Բենֆիկա»-ի հաղթանակով (2:1):
Պատասխան խաղում 67-րդ րոպեին պորտուգալացիները մնացին 10 հոգով: Կարմիր քարտի արժանացավ Էնզո Պերեզը, սակայն դա էլ չօգնեց թուրինցիներին` հաջողության հասնել այս խաղում: Դեռ ավելին՝ վերջին րոպեին կարմիր քարտի արժանացան նաև «Յուվենտուս»-ի հարձակվոց Միրկո Վուչինիչը և հյուրերի կիսապաշտպան Մարկովիչը: Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով և «Բենֆիկա»-ն նվաճեց եզրափակիչի ուղեգիր: