Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեռնիկ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին:
«Մենք այսօր խոսում ենք արմատական փոփոխությունների մասին: Ի՞նչ խոսք, նաև շատ կարևոր է սահմանադրության կատարումը: Գուցե կան շատ դետալներ այս Սահմանդրության մեջ, որ ինձ էլ դուր չեն գալիս, օրինակ որ կուսկացությունները ձևավորվում և արտահայում են հասարության կամքը: Նման բան չկա, նրանք կարող են արտահայտել հասարակության հայացքները: Այսօրվա Սահմանադրությունը գրվել է, որ լայն քննարկում լինի, ոչ ոք չի ասում, որ սա դոգմա է»,- ասաց Ալեքսանյանը:
Դիտարկմանը, թե այս Սահանդրությունը միանձնյա իշխանության հնարավորության և ընտրությունների կեղծման հնարավորություն է տալիս, Ալեքսանյանը պատասխանեց. «Ես այն կարծիքին չեմ, որ մենք ենք կեղծել ընտրությունները ու այն կարծիքին չեմ, որ կեղծվել են ընտրությունները: Ես երբեք չեմ ասել, որ ընտրությունները հարյուր տոկոսանոց հրեշտակային էին, կեղծարարություններ եղել են, կան, և կարծում եմ` դեռ երկար ժամանակ կլինեն»,- նշեց ՀՀԿ-ականը` հավելելով. «ընտրությունները Սահմանդրության հետ այդքան էլ կապ չունեն, դրանք ընտրական օրենսգրքով են կարգավորվում:
Մենք այսօր խոսում ենք նոր սահմանդրական փոփոխությունների մասին: Համոզված եմ, որ ընտրական օրենսգիրքը լուրջ փոփոխությունների կենթարկվի: Խորհրդարանականը կես քայլ գոնե ավելի է, քան կիսանախագահականը ժողովրդավարական զարգացումների առումով, սա միանշանակ է»: