|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր երկու վարկային ծրագրերի մասին հարցը: ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Արզումանյանը դեմ էին այդ վարկային համաձայնագրերին, որովհետև համոզված են, որ վարկերը չեն ծառայում իրենց նպատակներին, փոխարենը ավելացնում են արտաքին պարտքը:
ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը նշեց, որ համաձայն չէ, թե արտաքին պարտքն այդքան սարսափելի ու վտանգավոր բան է: «Եթե վարկերն արդյունավետ օգտագործվեն, անպայման օգուտներ կունենանք, թե չէ` էդպես դրամատիկ եք ներկայացնում ու քաղաքական շահարկումներ անում: Վարկեր բոլոր երկրներն էլ վերցնում են: Իհարկե, կոռուպցիոն ռիսկեր կան, իհարկե, վարկերի վրա ձեռքները տաքացնողներ շատ կլինեն»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Զարմանում եմ, որ հանրապետականներն ասում են` ծանր վիճակ ա, պետք ա վարկեր վերցնենք, բա դա ձեր կառավարման արդյունքն ա, երբ ազգը ընկել ա տոկոսի տակ»:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ վարկեր վերցնելու պարագայում կարող են ռիսկեր լինել, բայց դա այլ հարց է, նաև նշեց, որ համաձայն չէ այն պատգամավորների հետ, ովքեր, առհասարակ, կասկածի տակ են առնում վարկեր վերցնելու նպատակահարմարությունը: