Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հավհաննես Սահակյանը որևէ սենսացիա չի տեսնում այն բանում, որ ապրիլի 28-ին ոչ իշխանական չորս ուժերը ներկայացնելու են կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկը: Այլ հարց է, որ այդ ուժերն են փորձում դա իբրև սենսացիա ներկայացնել: Այս մասին նա ասաց Yerkir.am-ի հետ զրույցում:
Հարցին` հնարավո՞ր է, որ որոշ հանրապետականներ կողմ քվեարկեն ոչ իշխանական չորս ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծին, Հովհաննես Սահակյանը պատասխանեց, որ հենց դա կլինի սենսացիա:
«Չեմ հիշում մի դեպք, երբ այդ չորս քաղաքական ուժերը չխոսեն կառավարության հրաժարականի մասին, բայց պարզ չէ, թե ինչ գործիքակազմով են նրանք դա անելու, ինչպես են իրականացնելու: Կարող է` պահանջեն, գնան մի քիչ գոռան, հետ գան, կարող է` նախագիծ ներկայացնեն, կարող է` բյուջեի դեմ քվեարկեն»,- ասաց Հովհաննես Սահակյանը:
Նա նշեց, որ միայն լսում է այն մասին, թե չորս ուժերը եթերային հանդիպումներ են ունենում, այլ կարևոր բանի մասին ինքը չի լսել: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` այդ հանդիպումների միակ ինտրիգն այն էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը Գագիկ Ծառուկյանին որտեղ հանդիպեց` տա՞նը, մեծ դահլիճո՞ւմ, թե՞ դրսի «բեսեդկայում»:
«Լևոն Զուրաբյանը նախորդ հանդիպումներից ինչ-որ բան էր լսել ու եկել` միկրոինֆարկտից էր խոսում: Եթե քաղաքականության մեջ սենսացիան դա է, ուրեմն մեր ընդդիմությունը դեռ բավական սենսացիոն քայլեր ու հայտարարություններ կանի»,- ասաց Հովհաննես Սահակյանը: