կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-17 11:59
Հասարակություն

Անչափահաս տղան, ընկերների հետ սուրճի պատրաստման սարքի դռները կոտրելով, մետաղադրամներ է գողացել

Անչափահաս տղան, ընկերների հետ սուրճի պատրաստման սարքի դռները կոտրելով, մետաղադրամներ է գողացել
Սեպտեմբերի 14-ին` ժամը 03.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Երևանի Մոսկովյան և Աբովյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք են ներկայացրել 1997 թ. ծնված Հրաչյա Պ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը` ժամը 02.30-ին, իր ընկերներ` ոմն Հայկի և Արտաշի հետ Նալբանդյան փողոցի թիվ 128 հասցեի հարևանությամբ տեղադրված սուրճի պատրաստման սարքի դռները կոտրելով, գողացել են մետաղադրամներ: Վնասի չափը պարզվում է: