|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը աճուրդի է հանված: Yerkir.am-ը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության համապատասխան կայքից տեղեկանում է, որ երեկ կեսօրին «Ծիծեռնակաբերդում գտնվող մարզահամերգային համալիրը» աճուրդով վաճառքի է հանվել:
Համալիրի մեկնարկային գինը 19 350 000 000 դրամ է, դեռևս առաջարկներ չեն եղել: Աճուրդի վերջնաժամկետը մինչև մայիսի 29-ը` ժամը 13:03 է:
Հիշեցնենք, որ դեռևս 2008 թվականին համալիրը սեփականաշնորհվել է «ԲԱՄՕ Մետալ» ընկերության սեփականատեր, Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի և նրա եղբայրների կողմից: Դեռևս այն ժամանակ եղբայրները խոստացել էին, որ մինչև 10 միլիոն դրամի ներդրում են անելու, սակայն այդպես էլ դա չարվեց: Խոսակցություններ եղան, որ եղբայրների միջև տարաձայնություններ կան:
Համերգների կազմակերպմամբ զբաղվող պրոդյուսերական կազմակերպությունները նույնիսկ խոսում էին այն մասին, որ համալիրի սեփականատերերը մի քանի միլիոն դրամի պարտք ունեն իրենց: Համալիրի ղեկավարության դեմ դատական գործեր էին սկսել նաև նախկին աշխատակիցները, որոնք պնդում էին, որ իրենց աշխատավարձերը չեն վճարել: