կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 18:25
Աշխարհ

Թրամփի մանկության տունը կրկին հանվել է աճուրդի

Թրամփի մանկության տունը կրկին հանվել է աճուրդի

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մանկության տունը, որը գտնվում է Նյու Յորքում, կրկին հանվել է աճուրդի, հայտնում է The New York Times-ը:

Տունը, որում իր կյանքի առաջին 4 տարին է անցկացրել ԱՄՆ 45-րդ նախագահը, երկհարկանի է, ունի 5 ննջասենյակ, 4 լոգարան, բուխարի, ձմեռային այգի և գտնվում է Մանհեթենից ոչ հեռու: Այն կառուցվել է 1940թ.՝ Թրամփի հոր կողմից:

Հայտնի է, որ անցած տարի ոմն Մայքլ Դևիս տունը գնել է 1.4 մլն դոլարով, սակայն այժմ վերավաճառում է այն: Նշվում է, որ Դևիսը տան համար ստացել է մի քանի առաջարկ, որոնք այժմ ուսումնասիրում է: