Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է իր նախնական եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-7 և 10-րդ գլուխների փոփոխությունների վերաբերյալ:
Հանձնաժողովն իր զեկույցում ողջունել է Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կատարած աշխատանքը:
Փաստաթղթում նշվում է, որ երկկողմ հանդիպումների ժամանակ արված առաջարկների մեծ մասը լրջորեն քննարկվել են և հաշվի առնվել:
Վենետիկի հանձնաժողովը նաև որոշ առաջարկություններ է արել նախագծի հետագա կատարելագործման համար` առաջարկելով ամենաշատ թվով ձայներ հավաքած երկու կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև երկրորդ փուլի հետ կապված հարաբերությունները կարգավորել ընտրական օրենսգրքով, ոչ թե Սահմանադրությամբ, վերացնել Ազգային ժողովի գործողության ողջ ժամկետում նոր խմբակցություններ ձևավորելու արգելքը, ինչպես նաեւ ընդլայնել քվեարկելու իրավունք ունեցող անձանց շրջանակը: