կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-25 12:29
Քաղաքական

«Ժառանգության» մտահոգությունը կապված է կայուն մեծամասնության ձեւավորման հետ

«Ժառանգության» մտահոգությունը կապված է կայուն մեծամասնության ձեւավորման հետ

Վենետիկի հանձնաժողովի ու Հայաստանի քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հարց ուղղեց Վենետիկի հանձնաժողովի անդամներին: Նա նշեց, որ իրենց գլխավոր մտահոգությունը կապված է կայուն մեծամասնության ձևավորման հետ:

«Ասեք` խնդրեմ, թե ո՞ր պետություններում է այս ձևակերպմամբ ձևավորվում կայուն մեծամասնություն, ինչ ձևակերպմամբ արտացոլվել է սահմանադրական փոփոխությունների նախագծում: Եվ ի՞նչ հիմքերով, ինչի՞ արդյունքում է, որ այդ պետություններն անցել են նման անընդունելի ձևով կայուն մեծամասնություն ձևավորելուն»,- հարցրեց Ռուբեն Հակոբյանը:

Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը նշեց, որ նման լուծումներ առկա են Սան Մարինոյի և Հունաստանի Սահմանադրություններում: «Մեր առաջադրանքը չէ` ուսումնասիրել բոլոր մնացած համակարգերը, նպատակը սահմանվում է տարբեր ճանապարհներով, դրանցից մեկը երկրորդ փուլի ճանապարհն է, որը մեծացնում է մեծամասնություն ձևավորելու հնարավորությունը: Դուք եք, ձեր երկիրը և ձեր Սահմանադրությունը: Լուծումը պետք է գտնվի ու բխի քաղաքական դերակատարների կողմից: Սահմանադրությունը քաղաքական խաղի կանոններ է ապահովում»,- ասաց Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչը: