կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-11 11:40
Քաղաքական

ԲՀԿ-ին մտահոգում է կայուն մեծամասնության դրույթը

ԲՀԿ-ին մտահոգում է կայուն մեծամասնության դրույթը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշմանը: Պատգամավորը նշեց, որ իրենք կողմ են բարեփոխումներին և վերահաստատում են իրենց այդ դիրքորոշումը:

Yerkir.am-ի հարցին, թե, ի վերջո, ե՞րբ է հայտարարվելու ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը, Մելքումյանը պատասխանեց. ««ՈՉ»-ի շարժմանը չենք միանալու: Հոկտեմբերի 5-ից արդեն, երբ սկսվեն ԱԺ-ում քննարկումները, տեսանելի կլինի մեր ուղղվածությունը: Մեր վերջնական տեսակետը տեսանելի կլինի քաղխորհդի նիստից հետո: Վերջին հաշվով` կուսակցություն է, և պետք է ընդհանուր որոշում լինի: ԲՀԿ-ն ինքն է որոշում իր քաղաքական օրակարգը: Մենք չեն նայում, թե կողքից ինչ պրոցեսներ են գնում»:

Նա անդրադարձավ նաև սահմանադրական բարեփոխումներում առկա դրույթներին, որոնք իրենց մտահոգում են: «Կայուն մեծամասնության խնդիրն է ամենամտահոգիչը և ներքին կայունության ու արտաքին անվտանգության հարցը: Այս առումով` կյանքն է ցույց տալու, ներքին և արտաքին անվտանգության հարցը ոնց է լինելու»,- նշեց պատգամավորը:

«Որևէ մեկը չի ասում, որ սա կատարյալ փաստաթուղթ է: Մեկ բան կարելի է ասել, որ այստեղ անձերի պայքարից անցում է կատարվելու քաղաքական ուժերի պայքարին: Որևէ մեկը չի ասում, որ կուսակցությունների ընտրապայքարն է կատարյալ լինելու»,- եզրափակեց Մելքումյանը: