Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով «Ժառանգության» կողմից առաջարկված եւ տապալված ԼՀՂ անկախության ճանաչման մասին օրինագծի քվեարկությանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց, որ հիասթափված է խորհրդարանական մեծամասնության դրսեւորած վարքից:
«Հետայսու հետեւանքների համար պատասխանատվությունը կրում են ՀՀ իշխանությունները։ Ցավոք, կարող ենք ընդամենը կանախատեսել, թե ինչեր կարող են տեղի ունենալ առաջիկայում, եւ ուղղակի կանխավ ասում ենք ՀՀ իշխանություններին՝ ճանապարհը, որ իրենք են ընտրել, սխա՛լ է։ Դա Հայաստանի եւ հայոց կենսական շահերի համար վտանգավոր է, եւ հետեւաբար թող որեւէ մեկին չմեղադրեն ապագայում։ Ո՛չ միջազգային հանրության շրջանակներում, ո՛չ օտար պետություններում, եւ ո՛չ էլ սեփական երկրի ներսում որեւէ մեղավոր չգտնեն, բացի իրենցից»,- հայտարարեց է Ստյոպա Սաֆարյանը։
ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանն էլ ցավ հայտնեց տեղի ունեցածի համար: «Երկու կողմերն էլ ցուցաբերեցին անխոհեմ համառություն, որը արդարացված չէ, եթե նկատի ենք ունենում շատ ավելի մեծ շահերը։ Բայց այն պարագայում, երբ խնդիրը ներկայացվում էր քննարկաման, մենք մեր հերթին այլ լուծում չէինք տեսնում, քան կողմ քվեարկելը»,- նշել է նա։