կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-24 15:12
Հասարակություն

46 տոկոսը տեսնում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն

46 տոկոսը տեսնում է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն

«Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը 2015 թվականի մայիսի 5-13-ը հարցում է անցկացրել 1105 քաղաքացիների շրջանում: Ասոցիացիան ներառել է հարց  Սահմանադրության մասին: Ըստ այդմ` 26 տոկոսը տեղյակ չէ, թե կառավարման ինչ ձև է ներկայումս գործում Հայաստանում, իսկ 74 տոկոսը պատասխանել է, որ տեղյակ է:

Հարցվածների 45 տոկոսը պատասխանել է, թե տեղյակ է Սահմանադրական բարեփոխումներից, 51 տոկոսը՝ տեղյակ չէ, իսկ 5 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցին, թե Հայաստանում  կա՞ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն, 46 տոկոսը պատասխանել է՝ այո, 38 տոկոսը՝ ոչ, իսկ 18 տոկոսը դժվարացել է պատասխանել:

«Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը հարցումներից եզրակացնում է, որ  սահմանադրական բարեփոխումների մասին նման ցածր տեղեկացվածության պայմաններում դժվար է պատկերացնել, թե իրականում որքանով հարցվածները կարող են դատել պետական կառավարման մասին եւ գիտե՞ն, արդյոք, թե ինչով է լավը կամ վատը այս կամ այն կառավարման համակարգը:

«Դժվար է ասել նաև, թե ինչով են պայմանավորված սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «այո» պատասխանները: Չի բացառվում, որ ինչ-որ մեկը դժգոհ է ոչ այնքան Սահմանադրությունից, որքան սեփական կյանքից»,- ասաց նա: