|
Փոխարժեքներ
12 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.44 |
| EUR | ⚊ | € 436.25 |
| RUB | ⚊ | ₽ 4.7633 |
| GBP | ⚊ | £ 505.51 |
| GEL | ⚊ | ₾ 138.23 |
Գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպումներից հետո ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ խնդիրների պատճառը ոչ այնքան Գեւորգ Կոստանյանի անձն է, որքան համակարգը, եւ հարկավոր է փոխել նախ համակարգը:
Լրագրողները Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք կարողանալու է համակարգից առանձին, անկախ գործել եւ կլինի՞ ավելի լավը, քան նախորդը: «Խնդիրն այն է, որ համակարգի մաս կամ համակարգից առանձին դիտվելու որեւէ անհրաժեշտություն երբեք չի եղել, որովհետեւ այդ համակարգն էլ անձանցից է կառուցված, եւ այդ համակարգի նկատմամբ վերաբերմունքը կոնկրետ անձանց գործողությունների արդյունքներով է պայմանավորված, եւ եթե մենք ունենք միասնական սկզբունքներ, գործելաոճ` մեր պարտականությունների կատարման առումով, սկզբունքները միասնական են թե' ինձ համար եւ թե' համակարգի բոլոր անդամների համար»,- հայտարարեց Կոստանյանը:
Դատախազական համակարգի թերությունների մասին խոսել նա չցանկացավ, նպատակահարմար էր գտնում խոսել ապագայի հետ կապված հարցերի մասին: