Անջելինա Ջոլին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որի օրակարգում եղել է կանանց անվտանգությունը կոնֆլիկտային երկրներում: Ջոլին բարձրաձայնել է կանանց հանդեպ պարբերաբար կիրառվող սեռական ոտնձգությունների, բռնությունների, թրաֆիքինգի մասին եւ կոչ արել բոլորին` այդ հարցը բարձրացնել սեփական երկրների խորհրդարասններում: Ջոլին առաջարկել է օրինագիծ ընդունել, որով կդատապարտվի եւ կպատժվի ցանկացած տեսակի սեռական ոտնձգություն: Դերասանուհու առաջարկը միաձայն ընդունվել է. տեղեկացնում է Daily Mail-ը: