Չեխիայի Խորհրդարանի Սենատը միաձայն ընդունեց երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը նվիրված բանաձևը․ այս մասին Yerkir.am-ը տեղականում է ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից:
«Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։