Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Zham.am-ը գրում է․
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կոչով դիմեց Ադրբեջանին. «...բացել Լաչինի միջանցքը մարդկանց և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժման համար...»: Այդ պահանջով Հայաստանի դիրքորոշումը պաշտպանեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գրեթե բոլոր անդամները:
Ֆրանսիայի ներկայացուցչի դիրքորոշումը ամենակոշտն էր. «Ադրբեջանն առանց նախապայմանների պետք է բացի Լաչինի միջանցքը»։ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան ևս հասցեագրված կոչով դիմեցին Ադրբեջանին, Լաչինի միջանցքի բացման համար:
Չինաստանը, ճիշտ է այլ ձևակերպմամբ, նույնպես հանդես եկավ նման կոչով, նշելով ռուս խաղապահների դերի կարևորությունը, այդ երկրի ներկայացուցիչը նույնպես նշեց, որ «պետք է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը»։
Կարելի է ասել, որ Ադրբեջանի քայլը Լաչինի միջանցքի փակման հարցում, դիվանագիտական հարթակներում ձախողվեց: Բաքվի բոլոր ջանքերը ցույց տալ, որ իբր այդ միջանցքով հայերը զենք և զինամթերք են անցկացնում, հաջողությամբ չպսակվեց: Ավելին, ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշեց, որ ՄԱԿ-ը չունի հնարավորություն ստուգել սույն ինֆորմացիան, կարծես ակնարկելով, որ ՄԱԿ-ը կարող էր այս հարցում դիրքորոշում ունենալ, եթե ներկայացուցիչ ունենար այդ միջանցքում: ՄԱԿ-ի ներկայացուցչի այս հայտարարությունը պետք է որ էլ ավելի մտահոգեր Բաքվին, քանզի այդ դեպքում Արցախի հարցի միջազգայնացումը կդառնար արդեն լեգիտիմ նույնիսկ Բաքվի համար:
Ահա թե ինչու Բաքվի ներկայացուցիչները չունեցան որևէ լեգիտիմ հիմնավորում իրենց արարքի համար և ստիպված սկսեցին ստել, թե իբր Լաչինի միջանցքի շրջափակումը ոչ թե ադրբեջանցիներն են իրականացնում, այլ ԼՂՀ-ի իշխանությունները:
Հասկանալի է, որ այս հարցում ադրբեջանցիները Գեբելսին «հաղթեցին»: Բայց նրանց ոչ ոք չհավատաց և չի բացառվում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետ քաշի իր «բնապահպահներին» Լաչինի միջանցքից, դրա դիմաց պահանջելով, գոնե ինչ-որ մի սիմվոլիկ զիջում իր երեսը այդ «բնապահպահների» մոտ փրկելու համար:
Սա է իրականությունը: