|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Ռեինսալուն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հայտարարություն է տարածել Դոնբասում իրավիճակի սրման վերաբերյալ. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է՝ Ռուսաստանը կոպտորեն խախտում է Մինսկի պայմանագիրը:
«Մենք խստորեն դատապարտում ենք։ Էստոնիան այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հերթական անգամ մտադիր է բարձրացնել Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնագրի և Փարիզում նրա խոստման հարցը», – պարզաբանել է Էստոնիայի արտգործնախարարը:
Հիշեցնենք՝ Ուկրաինայի արևելյան հատվածներում այսօր առավոտյան կրակոցներ են հնչել: Ուկրաինայի իշխանությունները նշում են, որ մեկ ուկրաինացի զինծառայող սպանվել է, ևս հինգը վիրավորվել են զինված խմբավորումների հարձակման փորձի հետևանքով: