|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
102 տարեկանում կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուր-Կառվարենցը:
«Նա խաղաղությամբ է լքել այս աշխարհը՝ թողնելով գեղեցիկ ապրած կյանք` լի սիրով, ուժով և ընտանիքի հանդեպ նվիրվածությամբ»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամը:
Աիդա Ազնավուր-Կառվարենցը կհուղարկավորվի ընտանեկան գերեզմանատանը՝ Մոնֆոր-լ’Ամորիում՝ իր ընտանիքի անդամների և ամուսնու կողքին։
Շառլ Ազնավուրի դուստր՝ Սեդա Ազնավուրը համացանցում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
«Իմ սիրելի մորաքույրը լքեց մեզ։Նրանք միասին են․․․»։