|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ ՀՀ ոստիկանապետն իր գնահատականը կհնչեցնի, բայց դեռևս դատական գործ է ընթանում. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապես Վալերի Օսիպյանը:
«Կգա ժամանակը և ես կարտահայտվեմ, կհնչեցնեմ իմ գնահատականը, բայց այժմ դատական գործ է ընթանում, և դատաքննությամբ ամեն ինչ պարզ կլինի: ՀՀ-ում արդարադատություն իրականացնում է դատական համակարգը, և ես հույս ունեմ ու վստահ եմ, որ դատարանի կողմից ճիշտ որոշումներ կլինեն: Ես պնդում եմ, որ իմ գործընկերների արյունն ու կյանքն ինձ համար թանկ են, և ես չեմ պատրաստվում որևէ կարծիքով փոխարինել այն»,- նշեց Օսիպյանը:
2016 թվականի հուլիսի 17-ից Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինված խմբի կողմից պատադն էին պահվում: Նրանք վերջին պատանդներն էին և հուլիսի 23-ին նրանք նույնպես ազատ էին արձակվել: