Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սովորաբար չեմ զայրանում, բայց երբեմն ավելի զայրացկոտ բնույթով եմ հանդես գալիս, երբ դիպչում են ազգային արժեքներին, Դաշնակցությանը դիպչելը նույնպես այդ կոնտեքստում եմ տեսնում. երեկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ շատերն ազգային արժեքներին, այդ թվում՝ Դաշնակցությանը, դիպչում են գիտակցաբար, շատերը՝ չհասկանալով, լավ տեղեկացված չլինելով:
Անդրադառնալով պարբերաբար շրջանառության մեջ դրվող այն կեղծ փաստաթղթին, թե իբր Դաշնակցությունն Առաջին հանրապետության ժամանակ նամակ է գրել Էնվեր փաշային՝ պահանջելով զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան) դեմ գործողություններր սկսել և նրան հանձնել Թուրքիային, Եղիազարյանը նշել է, որ սա շահարկման ամենատարածված թեմաներից մեկն է, ու թեև պարբերաբար անդրադառնում են թեմային, հիմնավորում և հերքում, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնք տարբեր առիթներով վերստին շրջանառության մեջ են դնում այդ կեղծ փաստաթուղթը:
«Կան մարդիկ, որոնք առաջին անգամ են այդ թեմային առնչվում, նորից բարձրացնում են թեման, և կա նաև մարդկանց մի տեսակ էլ, որ բոլոր սրվող պահերին այս թեման անպայման դնում են շրջանառության մեջ: Այս հարցը սպառիչ պատասխան է ստացել ոչ միայն մեր կողմից, այլ նաև Ազգային արխիվի տնօրենի կողմից՝ որ նման փաստաթուղթ գոյություն չի ունեցել»,- նշել է Եղիազարյանը:
Նա պատմել է այս կեղծ փաստաթղթի ստեղծման մասին, որը խորհրդային տարիներին շրջանառության մեջ է դրել Ջոն Կիրակոսյանը:
«Գիտեք՝ խորհրդային տարիներին, երբ այդ շրջանի թեմաներին էին անդրադառնում, պարտադիր պետք է այն անեին հակադաշնակցական երանգով, այլապես չէին կարող հրատարակել իրենց աշխատությունները: Կիրակոսյանը խելացի անձնավորություն է, և նա մասնագետների համար մեսիջ է թողել նույն գրությամբ, որի տակ նշված են Առաջին հանրապետության մի քանի ղեկավարների անուններ: Օրինակ՝ Արամ Մանուկյանը գրված է` Արամ փաշա, մինչդեռ պետական ոչ մի փաստաթղթում չի գրվում` Արամ փաշա»,- ընդգծել է ԳՄ անդամը՝ հերթական անգամ շեշտելով, որ նման փաստաթուղթ գոյություն չունի:
Նրա խոսքով՝ որոշ մարդիկ այդ կեղծ փաստաթուղթն օգտագործում են Դաշնակցությանը վարկաբեկելու նպատակով՝ հաշվի առնելով այն փաստը, որ ժողովրդի մեծ մասը մասնագետ չէ, անտեղյակ է: «Ապատեղեկատվությունը շատ դեպքերում կաթիլ-կաթիլ ազդում է մարդկանց վրա»,-նշել է Եղիազարյանը:
Կեղծ փաստաթղթի մասին մանրամասն տեղեկությունները՝ այստեղ: