կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-15 13:27
Մշակույթ

Ծերունին Հայաստանում փնտրում էր Եփրատ գետը...

Ծերունին Հայաստանում փնտրում էր Եփրատ գետը...

Ռուբեն Փաշինյանի առաջին` «Տղաս, ո՞ւր է Եփրատը»  կարճամետրաժ ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի «Մենք կանք» ծրագրում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նշեց, որ ֆիլմը հիմնված է իր` համանուն պատմվածքի վրա, և այն իր` որպես քաղաքացու խոսքն է:

«Ֆիլմում ներկայացնում է, թե ինչպես ԱՄՆ-ից ժամանած մի զբոսաշրջիկ փորձում է Հայաստանում գտնել Եփրատ գետը: Ի դեպ, շատ վտանգավոր էր գրական գործը ֆիլմի վերածել, բայց քանի որ մտածում էի, թե ինձնից լավ ոչ ոք չի կարող փչացնել իմ պատմվածքը, որոշեցի կյանքի կոչել: Ստացվեց այնպես, որ չփչացրեինք այն»,- ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ ֆիլմի նկարահանումները տևել են երկու օր: Գլխավոր դերակատարը Վիգեն Ստեփանյանն է: «Հովանավորներ այդպես էլ չգտանք, և ֆիլմը ստեղծվեց մեր` նկարահանման խմբի ուժերով: Ինչ վերաբերում է իմ` ֆիլմի դրվագներից մեկում որպես դերասան հանդես գալուն, ապա կարծում եմ, որ դա ամենահիմար քայլն էր իմ կողմից, ուղղակի քանի որ միջոցները սուղ էին, այլ տարբերակ չունեինք»,- անկեղծացավ նա:

Փաշինյանը նշեց նաև, որ ֆիլմն արդեն ներկայացված է մի շարք այլ փառատոների, այն կցուցադրվի նաև ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայ համայնքների համար: