կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-30 13:20
Հասարակություն

Ադրբեջանը դեռ չի կողմնորոշվել` հայ ծերունին դիվերսա՞նտ է, թե՞ ոչ:

Ադրբեջանը դեռ չի կողմնորոշվել` հայ ծերունին դիվերսա՞նտ է, թե՞ ոչ:

Ադրբեջանի համար դեռեւս պարզ չէ` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, հոգեկան խանգարումներ ունեցող 77-ամյա Մամիկոն Խոջոյանը դիվերսա՞նտ է, թե՞ ոչ: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած քննարկման ժամանակ տեսակապով հայտնեց «Բաքու փոստ» թերթի խմբագիր (Bakupost.az) Քենան Գուլուզադեն:

 

Ըստ նրա` վերջին շրջանում սահմանում տիրող լարվածությունը սովորական բնույթ է կրում, և իրականում ԶԼՄ-ները չափազանցնում են ամեն բան: «Հայկական սոցիալական ցանցերում օգտատերերը բավական անհետևողական են` թեմաները արծարծելու առումով»,-ասաց ադրբեջանցի լրագրողը:

 

Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ Ավազ Հասանովն էլ նշեց, որ այս տասը տարվա ընթացքում իշխանությունները հասկացել են, որ խաղաղասիրական կարգախոսներով հասարակության վրա չես ներազդի: «Հասարակությունը պետք է ներազդի այս պրոցեսների և իշխանությունների վրա»,- կարծքի հայտնեց նա:

 

Խոսելով պատերազմի հնարավոր վերսկսման մասին` ադրբեջանցի փորձագետները նշեցին, որ առաջիկա տարիներին դժվար թե նման իրավիճակ ստեղծվի:

 

Այդ առնչությամբ քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը ասաց. «Ամեն ինչ կախված է որոշումից: Կախված լինելով արտաքին ուժերից՝ Հայաստանը և Ադրբեջանն այն երկրները չեն, որոնք կարող են պատերազմի որոշում կայացնել»: