կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-14 12:59
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինասյանի կալանավորումից անցել է 14 օր, Վերաքննիչ դատարանը դեռ որոշում չունի, աբսուրդ է. պաշտպան

Աշոտ Մինասյանի նկատմամբ հարուցված քրեական գործը գտնվում է քաղաքական ղեկավարության հսկողության տակ, ոչ մի որոշում իրավական դաշտում չի կայացվում, գործընթացը ողողված է այլ նրբերանգներով. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց Աշոտ Մինասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը Մինասյանի ազատության պահանջով հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Վերաքննիչ դատարանը 2021թ. դեկտեմբերի 1-ին, ինձ համար անհասկանալի հիմնավորումներով, տրամաբանության մեջ չտեղավորվող որոշում է կայացրել: Դատարանն արձանագրել է, որ 2020թ. եթե Աշոտ Մինասյանը մնար ազատության մեջ ինչ-ինչ գործողություններ կաներ, բայց Մինասյանը, փաստացի մնալով ազատության մեջ, որեւէ գործողություն չի կատարել»,- ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ Մինասյանի կալանավորումից անցել է 14 օր, Վերաքննիչ դատարանը դեռ որոշում չունի, պաշտպանական կողմի որեւէ ներկայացուցիչ դատարանից որոշում չի ստացել:

«Ընդհանուր առմամբ, աբսուրդ վիճակ է, չկա պատճառաբանություն, որ դատավորը կարողանա ներկայացնել եւ, ըստ որի,  կարող էր կալանավորել: 14 օր է՝ դատարանի որոշումը դեռ պատրաստ չէ: Ամեն օր զանգահարում ենք դատարան՝ խնդրելով տրամադրել որոշումը, դատարանից ասում են՝ կառաքեն այն: Սա նշանակում է, որ մինչեւ այս պահը Աշոտ Մինասյանի կալանավորման վերաբերյալ Վերաքննիչ դատարանը որոշում չունի»,- ասաց Մինասյանի պաշտպանը:

Հիշեցնենք, որ Արցախյան երեք պատերազմների մասնակից, լեգենդար «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Աշոտ  Մինասյանը (Աշոտ Երկաթ) դեկտեմբերի 1-ից կալանավորված է:

Մանրամասները՝ տեսանյութում