Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչդատական վարույթներ քննող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանավորումից առաջ իրավապահ համակարգն ուշագրավ գործընթաց է սկսած եղել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ուժային կառույցները սկսել են ուսումնասիրել դեռ տարիներ առաջ դատարանների կողմից կայացված դատական ակտերը:
Առաջին հերթին վերջիններս ուսումնասիրել են բոլոր այն ակտերը, որոնց մասով ունեցել են կասկածներ, թե դատավորն, օրինակ, այս կամ այն քրեական գործով ինչ-ինչ շահագրգռվածություն է ունեցել եւ նման որոշում է կայացրել: Արդյունքում անգամ նախաքննական մարմիններ են հրավիրվում տարիներ առաջ դատարանի կողմից ազատ արձակված անձինք եւ տեղեկացվում, որ նախաքննական մարմիները ստուգում են տարիներ առաջ իրենց մասով հրապարակված դատական ակտերը:
Դատելով իրավիճակից՝ ուժային կառույցները դատական համակարգի որոշումների մասով կասկածներ ունեն եւ որս են սկսել դատավորների նկատմամբ: Իսկ թե ով կլինի Արուսյակ Ալեքսանյանից հետո, ցույց կտա ժամանակը. հետեւենք զարգացումներին։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում