կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-10 17:58
Մշակույթ

Արի` նկարենք. «Նարեկացի» արվեստի միությունը հրավիրում է նկարելու

Արի` նկարենք. «Նարեկացի» արվեստի միությունը հրավիրում է նկարելու

«Նարեկացի» արվեստի միությունը հուլիսի 17-ին ներկայացնում է «Արի\' նկարենք» բաց դասերի առաջին հանդիպումը, որը կվարի նկարչուհի, ՆԱՄ թիմակից, միջոցառումների համակարգող, գույնն ու ձևն արժևորող Լիլիթ Վարդումյանը:

Բաց դասն ուղղված է 14 տարեկանից բարձր բոլոր անձանց, ովքեր շատ մեծ ցանկություն ունեն, բայց ինչ-ինչ պատճառներով չեն համարձակվում նկարել: Հանդիպման ընթացքում ներկաները կփոխեն իրենց պատկերացումները նկարչության վերաբերյալ, կհասկանան, որ նկարել կարող են բոլորը: Բաց դասին մասնակցել ցանկացողները կարող են ներկայանալ իրենց նախընտրած նյութերով /կտավ, թուղթ, յուղաներկ, ջրաներկ, մատիտ, ածուխ, պաստել և այլն/:

Չենք մոռանում վրձինների ու ջրամանների, ինչպես նաև անկաշկանդ լինելու ու երևակայությունը չսահմանափակելու մասին: Արի` նկարենք, չէ՞ որ կարողությունից առավել կարևոր է ցանկությունը:

Մասնակցության համար խնդրում ենք նախապես ամրագրել տեղերը: Մուտքն ազատ է: