|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
Այսօր «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա երկու միջոցառում:
Ժամը 16-ին կենտրոնը ճապոնական արվեստի սիրահարներին հրավիրում է մասնակցելու «Ճապոնական մշակույթի օր» միջոցառմանը: Միջոցառման շրջանակներում կհնչեն ճապոնական երգեր, կցուցադրվի իկեբանա, կլինի սադո /թեյախմության արարողություն /: Կցուցադրվի նաեւ ճապոնական ազգային հագուստը` կիմոնոն, եւ ճապոնական թատրոն` կաբուկի: Ներկաներին կներկայացվեն ճապոնական մարտարվեստը եւ տոները:
Իսկ ժամը 19-ին տեղի կունենա լուսանկարների ցուցահանդես` «Երևանի այլընտրանքային քարտեզը» խորագրով: Քարտեզի վրա նշված են քաղաքի մշակութային վայրերը` գունավորված ըստ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցվածության աստիճանի: Միջոցառման նպատակն է ցույց տալ, թե որքանով են հարմարեցված/չհարմարեցված Երևան քաղաքի մշակութային վայրերը հաշմանդամություն ունեցող անձանց համար: