Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 5-ին լրանում է «Նարեկացի» արվեստի միության հիմնադրման իններորդ տարեդարձը: Այս տարի հոբելյանական միջոցառումների ծրագիրը նվիրված է Կոմիտասին:
Միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք որդեգրել են մի գեղեցիկ ավանդույթ` իրենց հոբելյանը նշել մեր մեծերի հետ: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 5-9-ը միջոցառումների շրջանակում կլինեն փաստագրական ցուցահանդես, համերգաշար եւ դասախոսություններ:
«Ինչքան Կոմիտասին մոտենանք, այնքան ինքներս մեզ, մեր արմատներին, Աստծուն ենք մոտենում: Կոմիտասին մոտենալով` մենք մեր ազգին ենք ճանաչում: Կոմիտասն իր մեջ ամփոփում է հոգեւորը, ազգայինը, ժողովրդականը, մշակութային ժառանգությունը»,- ասաց Հարությունյանը:
Դասախոսություններով հանդես կգան կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, երաժշտագետ Մհեր Նավոյանը, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը:
Տիգրան Մանսուրյանն էլ, իր հերթին, նշեց, որ նման ծանր ու լուրջ անունների շուրջ ` ինչպիսին Կոմիտասն է, ստեղծել տոնական միջոցառումներ, դժվար է. «Ես, իրոք, գնահատում եմ Նարեկ Հարությունյանի արած անվարձահատույց աշխատանքը»:
Մանրամասները` տեսանյութում: