կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-10 12:55
Քաղաքական

ՀՀԿ-ական պատգամավորը շատ է սիրում ջրվել

ՀՀԿ-ական պատգամավորը շատ է սիրում ջրվել

Կիրակի օրը Հայաստանում Վարդավառ են նշելու: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը Վարդավառն անցկացնելու մի քանի տարբերակ ունի, սակայն դեռ չի ընտրել դրանցից մեկը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց. «Մի տարբերակն այն է, որ Վարդավառը կնշեմ ավանդական ձևով` մեր գյուղում` Վարդենիսի Ակունք գյուղում, ուր մեծ շուքով ու մեծ տոնակատարություններով են նշում Վարդավառը: Իսկ մյուս տարբերակը` ընտանիքիս հետ` Երևանում»:

Մեր հարցին` չի՞ վախենում, արդյոք, ջրվելուց, պատասխանեց. «Բացարձակապես, շատ եմ սիրում ջրվել, հիմնականում մտնում եմ ջրոցի խաղի մեջ, ջրում եմ էն մարդկանց, ովքեր այդ պահին խաղի մեջ են լինում: Ճիշտ է, ազարտի մեջ չեմ ընկնում, բայց ամեն դեպքում մտնում եմ այդ հետաքրքիր խաղի մեջ, որը տարվա մեջ մեկ անգամ է անցկացվում»: 

Կարեն Ավագյանը նշեց, որ իրեն հիմնականում իր երեխաներն են ջրում: