|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը շատ նորմալ է վերաբերվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Հրայր Թովմասյանի նշանակմանը:
Yerkir.am-ի այն հարցին` կկարողանա՞ Հրայր Թովմասյանը նոր պաշտոնի գործառույթները պատշաճ կատարել, պատգամավորը պատասխանեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում` նախարար աշխատած մարդը ԱԺ աշխատակազմի ղեկավար չի՞ կարող աշխատել»:
Ինչ վերաբերում է այն բանին, որ շատ պատգամավորներ հնարավոր է չէին ցանկանա աշխատել նրա հետ, Սուքիաս Ավետիսյանը շտապեց հանգստացնել` ասելով, որ պատգամավորները ԱԺ աշխատակազմի ղեկավարի հետ շատ շփումներ չունեն, որովհետև կան գործերի կառավարչության համապատասխան կառույցներ, որոնք զբաղվում են պատգամավորների սպասարկման խնդիրներով:
«Ես, ճիշտն ասած, լավագույն դեպքում տարին մեկ անգամ եմ շփվում աշխատակազմի ղեկավարի հետ, այնպես որ` աշխատակազմի ղեկավարի գործառույթը չէ` անընդհատ շփվել պատգամավորերի հետ»,- ասաց նա: