կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-12 15:24
Մշակույթ

Կուզենայի ջրվել. Օռնելա Մուտին Երեւանում է

   Կուզենայի ջրվել. Օռնելա Մուտին Երեւանում է

«Ինձ ասել էին, որ Հայաստանը կախարդական երկիր է, որովհետեւ ոչ թե սիրուն է, այլ հոգեւոր է»:

Այս մաիսն լրագրողների հետ հանդիպմանն ասաց իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին, ով Երեւան է ժամանել` մասբակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին:

Նա նշեց, որ ընդունել է Հայաստան գալու հրավերը, քանի որ գիտի` այս տարի Հայաստանի համար հատուկ տարի է: «Սա այն երկիրն է, որը շատ ճանաչված է եղել: Ինձ համար մի թանկ ռուս ընկերուհի ունեի, որն ամուսնացել էր հայի հետ, եւ նա ինձ շատ էր պատմում Հայաստանի մասին: Երբեք չէի եղել Հայաստանում. բացահայտելու դեռ շատ բաներ ունեմ»,- ասաց Օռնելա Մուտին:

Վերջինս նշեց, որ նկատել է` փողոցում մարդիկ ջրում են իրար, ըստ նրա` շատ զվարճալի սովորույթ է. «Ինձ դուր կգար ջրվելը, ուղղակի շատ ջանքեր եմ թափել, որ լավ տեսք ունենամ, դրա համար էլ չջրվեցի»: Ի դեպ լրագրողներից մեկը նրան օրհնված ծիրան նվիրեց:

 Իսկ Մուտին, շնորհակալություն հայտնելով, ասաց, որ կուտը անպայման կպահի, կտանի իր հետ տուն եւ կփորձի տնկել:

Հարցին, թե արդյոք կնկարահանվի հայկական ֆիլմերում,նա պատասխանեց` սիրով. «Իհարկե կընդունեմ հրավեր: Ես պատրաստ եմ` երբ էլ կլինի: Գիտեմ, որ շատ լավ դերասաններ ունեք, ինչպես օրինակ` Շառլ Ազնավուրը»: