Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախյան երկրորդ պատերազմից հետո ՀՀ կապիտուլացված իշխանությունները անում են ամեն հնարավորը Հայաստանի ոչնչացումը ցանկացող թշնամական հարևան պետությունների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ «բարեկամանալու», թուրք-ադրբեջանական կապիտալը Հայաստան բերելու և դրանով հայկական բիզնեսը վիժեցնելու ուղղությամբ:
Արդեն երկար ժամանակ է՝ շրջանառվում են տեղեկությունները, որ ադրբեջանական պետական SOCAR նավթագազային ընկերությունը պատրաստվում և նույնիսկ արդեն (ոչ պաշտոնապես) վառելիք է վաճառում Հայաստանին:
ՀՀ ղեկավարության ապաշնորհության պատճառով Գորիս-Կապան միջպետական ճանապարհիը մի հատված հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ, և հայ քաղաքացիներն ու բեռնատարների վարորդները հաճախ հարկադրաբար անցնում են ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներով: Ադրբեջանն արդեն առիթը բաց չի թողել և այնտեղ կառուցել է SOCAR-ի բենզալցակայան` իբրև ավելի մատչելի գներով:
Հայաստանում անգամ հայտնվել են որոշ օլիգարխներ, որոնք պատրաստ են զբաղվել թուրք-ադրբեջանական արտադրանքը Հայաստան բերելով:
Ադրբեջանական վառելիքի` Հայաստան մուտքից փորձում են օգտվել որոշ հայեր. այսպես՝ համացանցում հայկական դոմեն հոսթինգով զբաղվող ընկերություններից մեկիցմ գնվել է socar.am դոմեն, որը հանվել է աճուրդի:
Պրեմիում դոմենը աճուրդի է հանվել, ոչ ավելի, ոչ պակաս, նախնական 30 հազար ամերիկյան դոլարով: Կայք մտելիս նշվում է, որ «ցավոք, socar.am դոմենի սեփականատերը դեռ կայք չի տեղադրել այստեղ։ Փորձեք մի քանի օրից կրկին գալ այս հասցեով, գուցե կայքն արդեն հասանելի լինի»:
Կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական պետական նավթային ընկերության անունով և հայկական դոմենով socar.am-ի բարձր գինը պայմանավորված է Հայաստանում ադրբեջանական այդ ընկերության նկատմամբ մեծ հետաքրքրությամբ և շահով:
Նշենք, որ Socar անունով այլ դոմեններ վաճառվել են 1200-ից մինչև առավելագույնը 25000 դրամ արժեքով:
Նյութը՝ yerkir.am-ի