| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի պատմական բերդի պարիսպներից ներս գտնվող շինությունը, որը երկար ժամանակ ծառայել է որպես եկեղեցի, վաճառքի է հանվել. հաղորդում է hurriyet.com.tr կայքը:
Դարերով որպես եկեղեցի ծառայած շինությունը ճանապարհորդների համար ոգեշնչման և Անկարայի` լավագույն տեսարան ունեցող վայրերից մեկն է: Ունի մեծ բակ, որտեղ գտնվում են Անկարայի ամենահին շինությունները:
Շինության վաճառքի վերաբերյալ զեկուցագրում նշված էր. «Անկարայում գտնվող հայկական դպրոցի և աղոթատեղիների մասին ճանապարհորդների գրառումներից ստացված տեղեկությունների համաձայն` 1555 թ. Հանս Դերնշավնը ամրոցի ներսում փոքր և մութ հայկական եկեղեցում է գրել: 1716 թ. ֆրանսիացի ճանապարհորդ Թուրնֆորը նույնպես խոսում է ամրոցի ներսում գտնվող եկեղեցու մասին: Այդ պատճառով էլ այս շինությունը որպես եկեղեցի է կառուցվել, երկար տարիներ օգտագործվել որպես եկեղեցի»:
Զեկուցագրում նշվում է նաև, որ ամրոցի ներսում կան երկու ստորգետնյա թունելներ, որոնցից ամենաերկարը սկսվում է եկեղեցու դիմացից:
Սեփականության և կադաստրի գլխավոր վարչության կողմից եկեղեցին անվանվում է «Քարգիր (քարից կամ աղյուսից պատրաստված) եկեղեցի»: Եկեղեցին վաճառվել է 12 մլն թուրքական լիրայով:
