|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Մաֆիայի ամենահայտնի պարագլուխներից մեկը համարվող Ալ Կապոնեին պատկանող «Կադիլակ» մակնիշի զրահապատ մեքենան վաճառքի է հանվել. այս մասին հայտնում է Yerkir.am-ը՝ Luxury Launches-ին հղումով:
Մեքենայի նախնական գինը 1 մլն ԱՄՆ դոլար է:
Նշվում է՝ փոխադրամիջոցը համարվում է աշխարհում ստեղծված ամենաառաջին զրահապատ մեքենաներից մեկը: Այն գրեթե երկուսուկես սանտիմետր հաստությամբ ապակի ունի՝ մոտ 4000 դոլար արժողությամբ զրահապաշտպան թաղանթով:
Մեքենան պատկանում է 341-A դասին և ունի 90 ձիաուժ հզորությամբ V8 տեսակի շարժիչ:
Այն առանձնահատուկ է նաև նրանով, որ այն ժամանակների համար հազվադեպ հանդիպող հետնապակի ունի, որը ստեղծված է հանկարծակի հարձակման ժամանակ արագ դուրս թռչելու և «հետևում նստողներին պատասխան կրակ բացելու» հնարավորություն տալու նպատակով: