Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս Սեբաստիայում (թուրք․ պաշտոնական անվանումը՝ Սվաս) վաճառքի է հանվել Հաֆիք գավառի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։ Այդ դեպքի կապակցությամբ Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության կուսակցության (DEM Parti) Մարդինի պատգամավոր Ժորժ Ասլանը հարցում է ուղարկել Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։
Այդ մասին հայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը։
Աղբյուրի համաձայն՝ Ասլանի հարցման մեջ մասնավորապես նշված է․
«-Դուք տեղեկություն ունե՞ք եկեղեցու՝ համացանցի միջոցով վաճառքի հանվելու մասին, որն արտացոլվել է մամուլում։
-Ճի՞շտ է այն ենթադրությունը, թե վերոհիշյալ եկեղեցու սեփականության իրավունքը մի հասարակ անձի է պատկանում։ Եթե ճիշտ է, ապա ինչպե՞ս և ի՞նչ պայմաններում է եկեղեցու սեփականության վկայականը տրվել մի անձի։
-Քանի՞ եկեղեցի և վանք կա, որոնց սեփականության իրավունքը պատկանում է Ձեր նախարարությանը։ ԱԶԿ-ի իշխանության ժամանակաշրջանում անձանց անցած կամ վաճառքի հանված եկեղեցիների և վանքերի թիվը որքա՞ն է։
-Որևէ աշխատանք կատարո՞ւմ եք՝ եկեղեցիների, վանքերի և այլ կրոնական հաստատությունների՝ անձանց կողմից վաճառքն արգելելու ուղղությամբ։
-Աշխատանքներ արվու՞մ են կամ արվելու՞ են՝ սեփականության իրավունքն անձանց տրված եկեղեցիների և վանքերի տերերի դեմ՝ այդ կրոնական հաստատությունները վերադարձնելու ուղղությամբ»։
https://www.agos.com.tr/tr/yazi/30044/sivas-ta-satisa-cikarilan-kilise-icin-soru-onergesi
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net