|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ուկրաինայի «Ազգային ճակատ» խմբակցությունը հայտարարել է կոալիցիայից դուրս գալու մասին` այսպիսով արգելափակելով Գերագույն ռադան վաղաժամ ցրելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Երկրի Սահմանադրության համաձայն` գործող կոալիցիայի դադարեցումից հետո պատգամավորները 30 օր ունեն նոր մեծամասնություն ձևավորելու համար: Եթե մեկ ամսվա ընթացքում նոր կոալիցիա չի ձևավորվում, Ուկրաինայի նախագահն իրավունք է ստանում վաղաժամ դադարեցնել խորհրդարանի լիազորությունները: Իսկ Ռադայի ցրումը հնարավոր չէ պլանային ընտրություններից կես տարի շուտ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Զելենսկիի խորհրդականը հաստատել է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահը մտադիր է ցրել Ռադան: