|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր ԱԺ` կառավարության նախաձեռնած արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև կնքված` ՀՀ կառավարությանը 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացման հարցը:
Ելույթ ունեցավ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա` կա մի հանգամանք, որը պետք է պարզաբանվի, և դա օրեր առաջ երկրի նախագահի արած հայտարարությունն էր, որ մինչ ՀԷՑ-ում աուդիտի պատասխանը կառավարությունն իր վրա կվերցնի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բեռը, և գումարները կվերցվեն անվտանգության ամրապնդմանն ուղղված միջոցներից:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ հիմա որևէ պաշտոնյա հստակ պարզաբանում չի տվել, թե ինչ միջոցներից է տրամադրվելու այդ գումարը, իսկ անվտանգության ճեղքը փակելու համար վարկ ենք վերցնում Ռուսաստանից՝ ավելացնելով Հայաստանի արտաքին պարտքը:
«Ստացվում է, որ ՀԷՑ-ում ստեղծված թալանի մթնոլորտի համար ուղղակի կամ անուղղակի ձևով բեռը դրվում է կրկին քաղաքացիների վրա»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ քանի դեռ իր հարցերին կառավարությունից ոչ ոք պարզաբան չի տվել, ինքը չի կարող կողմ կամ դեմ տեսակետ հայտնել և չի մասնակցելու քվեարկությանը: