|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Այսօր ԱԺ նիստում Նաիրա Զոհրաբյանը քննադատեց ԿԲ-ի գործունեությունը` հայտարարելով, որ Արթուր Ջավադյանի անձի դեմ ԲՀԿ-ն ոչինչ չունի, սակայն չի քվեարկելու հօգուտ ԿԲ նախագահի պաշտոնում նրա թեկնածության:
Պատգամավորը նշեց, որ սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ երկրում մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր բողոքում են բանկային համակարգից: Նրա խոսքով` բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ կքած են տոկոսների տակ, և, չկարողանալով մարել ահռելի տոկոսները, մարդիկ ուղղակիորեն արտագաղթում են, որովհետև իրենց ողջ անշարժ գույքը հանձնել են վարկերի դիմաց:
«ԿԲ նախագահը փորձեց հիմնավորումներ ներկայացնել, թե ինչու են վարկերի տոկոսները բարձր, բայց 98 տոկոս բանկային տոկոսների վերադարձելիություն կա, ուրեմն ինչո՞ւ են տոկոսադրույքները բարձր: Ասում են, որ կայուն զարգացած բանկային համակարգ ունենք, բայց կայուն զարգացած բանկային համակարգի դեպքում ունենք օրեցօր փլուզվող տնտեսություն: Ահա` ինչու եմ ասում, որ բանկային համակարգն աշխատում է լոմբարդային, այսինքն` վաշխառուական մոտեցմամբ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքով` ԿԲ առաքելությունը պետք է լինի գնաճի զսպումը, բայց պարենային զամբյուղի առաջին անհրաժեշտության ապրանքները գնաճ են արձանագրում: