|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց կառավարության հրաժարականի հարցը:
«Սերժ Սարգսյանը 2013թ. մարտի 18-ին ասել էր. «Այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա»: Այսօր արդեն կառավարության ներկայացուցիչները ներկայացնում են, որ տնտեսական աճը լինելու է 3,5-4 տոկոս: Ինչո՞ւ կառավարությունը հրաժարական չի տալիս, մի՞թե այն պատճառով, որ ձեր կուսակցության և կառավարության գործունեությունը ոչ մի պատասխանատվություն չունի: Թե՞` բան ա, ասել ա, էլի, ոնց որ մնացած բաները, որ ասվել է երկրի ղեկավարի կողմից»,- ԱԺ նիստում հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անջատեց նրա խոսափողը` ասելով, որ պետք է խոսել ԱԺ օրակարգի սահմաններում: Հովիկ Աբրահամյանն էլ արձագանքեց. «Ինչո՞ւ եք բարկանում, ես ձեզ հետ հանգիստ եմ խոսում, դուք բարկանում եք, ես բարկացած հարցերին չեմ պատասխանում»: