|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակից` ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Yerkir.am-ի բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին քառյակին, խուսափում էր հստակ պատասխանել` ասելով, որ այդ թեմայի կապակցությամբ որևէ նոր մեկնաբանություն չունի, ուստի ուժի մեջ են մնում իր նախկին մեկնաբանությունները:
«Անկեղծ ասած` ներքառյակային ու մերձքառյակային հարաբերությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Yerkir.am-ի հարցին` մասնակցելո՞ւ է, արդյոք, առաջիկա հանրահավաքին, պատասխանեց, որ եթե նման որոշում կայացվի, ուրեմն այն պետք է կայացվի «Քաղաքացիական պայմանագիր» միավորման շրջանակներում:
«Դեռևս չենք քննարկել այդ հարցը, դեռ ժամանակ կա, կարող ա պարզվի, որ քննարկելու անհրաժեշտություն էլ չկա»,- ասաց նա: