Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բաղրամյան պողոտայում է կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը: Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիային, նա ասաց. «Պահանջները սակավաշատ արդար են, հատկապես եթե էլեկտրականության գինիմասով: Բայց տպավորություն ունիմ, որ պահանջները այս խնդրի շուրջ պատճառ դարձան, որովհետեւ երկրին մեջ հստակ հարաբերություն չկա ժողովրդի պահանջներուն նկատամամաբ: Ուրախ եմ, որ երիտասարդությունը այսօր կգտնվի հոս: Երիտասարդության ներկայությունը շատ քաջալերող է:Այս հարցերը` կյանքի գինը, ապրուստի գինը պատճառ կդառնան, որ երիտեն պարպվի երկիրը: Անոնք են, որ կհավատան, որ Հայաստանին մեջ պետք է ներկայություն: Որ ժողովուրդը կարենա իր կամքը հասկցնել պետության, կառավարության: Ըստ երեւույթին լավ պատճառ կա այս պահին գանգատի, բայց գանգատը չի վերաբերե միայն այս խնդրին: Այս գանգատը շատ տարիների ճնշված լինելու ազդեցություն է:
Արդարության պակաս մը կա. երբ կառավարությունը պարտականություն ունի, իրենք որոշումներ կառնեն առանց որեւէ մեկ ձեւ ստանձնելու պարտավորությունը ժողովրդի նկատմամաբ: Շարունակեք, նույնիսկ եթե հարցը բարդանա: Պատմությանմեջ չենք տեսած որ հարցերը հանդարտ ձեւով լուծվին»,- կոչ արեց դերասանուհին:
Նա անդրադարձավ նաեւ հունիսի 23-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելուն. «Եթե կառավարությունը իսկապես արդար եւ մաքուր ձեւով կուզե վարվիլ ժողովրդի հետ, պետքէ հստակ ձեւով հարաբերություն ստեղծե; Ոչ սուտ ստրատեգիաների վրա հիմնված: Ինձի համար անհասականլի է, ինչպես կարելի է ասպիսի ուժ գործադրել մեր երկրում: Սա մայդան մը չէ: Մեր ժողովուրդի մասին կխոսենք, ժողովուրդը մեկ է, չեմ կրնար հասկնալ` ինչն է դժվարությունը պետության, որ մաքուր ձեւով ներկայանա»: